Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտպանության նոր նախարարի պաշտոնում նշանակել է միջազգային զարգացման հարցերով նախկին նախարար Փեննի Մորդոնթին։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակին:
«Գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Փեննի Մորդոնթը: Նա կշարունակի նաև զբաղեցնել կանանց և հավասարության հարցերով նախարարի պաշտոնը», - ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։
Նշվում է, որ չորեքշաբթի երեկոյան վարչապետ Թերեզա Մեյն աշխատանքից ազատել է պաշտպանության գործող նախարար Գևին Ուիլյամսոնին՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից ծառայողական տեղեկության արտահոսքի պատճառով:
Թերեզա Մեյը պաշտպանության նոր նախարար է նշանակել
Նա կշարունակի նաև զբաղեցնել կանանց և հավասարության հարցերով նախարարի պաշտոնը
0Comments