Ադելաիդայի համալսարանում և Հարավ-ավստրալական ինստիտուտում առողջապահական և բժշկական հետազոտությունները նիհարելու և արյան մեջ շաքարի քանակը կարգավորելու նոր մեթոդ են բացահայտել: Այդ մասին հաղորդում է MedicalXpress.
Ուսումնասիրողները գտնում են, որ նիհարելու և 2-րդ տիպի դիաբետից ազատվելու միակ եղանակը սնունդը ճիշտ ժամանակին ընդունելն է:
Մասնագետները փորձարկումներ են իրականացրել 15 կամավորի շրջանում: Նրանք սնվում էին առավոտ 08։00-ից մինչև 17:00-ն կամ կեսօրից մինչև ժամը 21:00-ը: Ի դեպ, նրանք ընդունում էին իրենց ամենօրյա սննդատեսակները:
Այդ ընթացքում մասնագետներն ամեն օր չափում էին կամավորների արյան մեջ գլյուկոզայի քանակը: Արդյունքում նրանք եկան այն եզրակացության, որ 9 ժամերի ընթացքում սնունդ ընդունելու տարբերակը օգնում է արյան մեջ շաքարի քանակի մակարդակի նվազմանը:
Այդ փորձերի ընթացքում բոլոր կամավորները նաև ունեցան քաշի նվազում: Մասնագետները կարծում են, որ դա ևս դրական է ազդել արյան մեջ շաքարի քանակի մակարդակի վրա: Այս մեթոդի արդյունավետությունն ապացուցելու համար գիտնականները շարունակում են դեռ փորձարկումներ անել:
0Comments