Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել Բարեկամավանի դիրքերում

Նրա կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի  մարզում այսօր՝ ապրիլի 30–ին  հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողը 32 ամյա Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է։ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ զինծառայողի վիճակը ծանր կայուն է: Վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երեւան։

 Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղի դիրքերում։ Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։

Իրավիճակն այս պահին հանգիստ է նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղում, որի ճանապարհի ուղղությամբ նախօրեին հակառակորդը կրակոցներ էր արձակել։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահսկայնը տեղեկացրեց, որ այսօր կրակոցներ չեն հնչել։