Ձկնորսն ու նրա ընկերուհին, որոնք գտնվում էին ԱՄՆ-ի Ֆլորիդա-Քիս կղզիախմբի ափերի մոտակայքում, սարսափել են, երբ ջրից հանկարծակի դուրս է ցատկել հսկայական սպիտակ շնաձուկը, հաղորդում է Fox News-ը:
Շնաձուկը, որի երկարությունը, նավի կապիտան Քարթեր Բեյթսի խոսքերով, շուրջ 5 մետր էր, հանկարծակի դուրս է ցատկել ջրից իր քաղցը հագեցնելու համար: Նրա ընկերուհին ժամանակ չի կորցրել եւ, վախը հաղթահարելով, տեսանկարահանել տեղի ունեցածը:
Նշվում է, որ Facebook սոցցանցում տեսանյութն ունեցել է ավելի քան 180 000 դիտում, իսկ 3 000 օգտատեր անգամ կիսվել է դրանով:
0Comments