«Համաձայն եմ վարչապետի հետ և գտնում եմ, որ իսկապես մեր սիմվոլներին պետք է վերաբերվենք լավ»,- ապրիի 19-ին, անդրադառնալով Նորագավիթի մաքսատան աշխատակցի դեպքին, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը` նշելով, որ ամերիկացները Ամերիկայի դրոշը նույնիսկ իրենց տան բակերում են դնում, իսկ մենք չունենք այդ մշակույթը:
Նախարարը նաև նշեց, որ որոշ առումներով նույնիսկ ավելի կոշտ պետք է լիներ վարչապետը, որովհետև, եթե խոսքը հանցանք կատարած մարդու մասին է, մեղմ վերաբերմունքը նրա նկատմամբ լավ չէ: Եթե արվել է սխալ, պետք է նաև պատասխան տալ:
Լրագրողի հարցին, թե դրոշի համար պատասխանատուն աշխատակի՞ցն էր, թե՞ վերադասը, նախարարն ասաց, որ դրոշներ ամեն տեղ դրված չեն, դրա համար պատասխանատու չի էլ նշանակվում:
«Եթե աշխատասենյակում է, ուրեմն պատասխանատուն դու ես, դու ես ամեն օր մտնում, տեսնում: Ընկած է, ուղղի´ր, դի´ր տեղը, հասարակ բան է: Կարող է նաև վերադասը պատասխան տալ դրա համար, դա ուրիշ հարց է, որին ևս կողմ եմ, որ չի տեսել ու չի հետևել»,- ասաց նախարարը:
0Comments