Մաքս Պլանկի ինստիտուտի եւ Թյուբինգենի համալսարանի գերմանացի գիտնականները վերականգնել են 90 եգիպտական մումիայի գենետիկ կառուցվածքը՝ գենոմը: Մումիաների հասակը տատանվում է 1500-3500 տարվա սահմաններում:
Ուսումնասիրելով արդյունքները, նրանք եկել են այն եզրահանգման, որ հին եգիպտացիները աֆրիկացի չեն եղել, ավելի կոնկրետ, նրանք որեւէ կապ չունեն ժամանակակից Եգիպտոսի տարածքում ապրող բնակչության հետ: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հին եգիպտացիները, այդ թվում փարավոնները, եկել են Հայկական բարձրավանդակից եւ Միջագետքից:
Գիտնականները, ինչ-ինչ պատճառներով, չեն կարողացել իրենց ստիպել եւ ասել, որ փարավոնները հայեր են, եւ սկսել են տարբեր երկրների անուններ տալ, մոռանալով, որ 3500 տարի առաջ ոչ Թուրքիա է եղել, ոչ Աբխազիա, ոչ էլ Հորդանան կամ Սիրիա: Վաղուց լուրջ ապացույցներ կային, որ փարավոնները, հին եգիպտացիները հայեր են, բայց հիմա դա ապացուցվեց նաեւ գենետիկների կողմից:
Ցավոք, մեր երկիրն այնքան թույլ է եւ բարոյալքված, որ այս ուսումնասիրությունը չեն կարողանում հարկ եղած ձեւով օգտագործել կամ համապատասխան եզրահանգումներ անել: Ի դեպ, ավելի վաղ շվեյցարացի գիտնականները ուսումնասիրել էին Թութանհամոն փարավոնի դնթ-ն եւ համոզվել, որ նրա նախնիները Եգիպտոսում հաստատվել են Հայկական բարձրավանդակից կամ Կովկասից, եւ որ նա Եգիպտոսում հաստատվել է մոտ 7,5 հազար տարի առաջ.
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/11075
0Comments