Լուկաշենկոյի որդին պաշտոն է ստացել

Նա մասնավորապես համակարգելու է երկրում անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի և այլ խոշոր միջոցառումների կազմակերպումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին, որն արդեն 44 տարեկան է, պաշտոն է ստացել երկրի Ազգային օլիմպիական կոմիտեում։ Վիկտոր Լուկաշենկոն միաձայն կողմ քվեարկությամբ նշանակվել է կոմիտեի նախագահ՝ միջազգային համագործակցության հարցերով։

Նա մասնավորապես համակարգելու է երկրում անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի և այլ խոշոր միջոցառումների կազմակերպումը։

Լուկաշենկոն ունի ևս երկու որդի՝ Դմիտրին (39 տարեկան)  և Նիկոլայը (15 տարեկան)։ Վերջինս նրա արտամուսնական զավակն է, և հենց նա է հոր հետ լինում տարբեր միջոցառումների, այդ թվում՝ արտերկրում։