Նորագավիթի մաքսատան միջադեպն ազդակ էր մյուս պետական կառույցների համար

Պետք է ավելի ուշադիր լինել խորհրդանիշների նկատմամբ. պատգամավոր

Վարչապետը գուցե մի փոքր կտրուկ էր, բայց սա վերաբերում էր պետական խորհրդանիշին՝ դրոշին։ Կարծում եմ՝ վարչապետի վերաբերմունքը նորմալ էր, որովհետև պետական ծառայողի անտարբեր վերաբերմունքը պետական խորհրդանիշի նկատմամբ, ըստ էության, պետք է արժանանար վարչապետի կողմից էմոցիոնալ արձագանքի։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած դեպքին։

«Վարչապետն ասաց այն, ինչ պետք էր ասել։ Վարչապետը ոչ աշխատանքից ազատեց, ոչ էլ ստիպեց աշխատանքից ազատել նրան»,-ասաց Բաքոյանը։

Դիտարկմանը, թե վարչապետ Փաշինյանն ասել էր, որ տվյալ սենյակի բոլոր աշխատողները պետք է դիմում գրեն և հեռանան, Բաքոյանը պատասխանեց՝ տվյալ աշխատակիցը կարող էր մնալ և իր իրավունքների համար պայքարել. «Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են՝ անկախ նրանից՝ հակառակ կողմում ով է գտնվում»։

Նրա խոսքով՝ Նորագավիթի մաքսատան միջադեպը ազդակ էր մյուս պետական աշխատողների համար, որ պետք է ավելի ուշադիր լինեն պետական խորհրդանիշների վերաբերյալ։

Բաքոյանն անդրադարձավ նաև տրանսգենդեր կնոջ՝ Լիլիթ Մարտիրոսյանի՝ ԱԺ ամբիոնից ելույթին՝ նշելով, որ եթե անձնաժողովի նախագահի արձագանքը լիներ համաչափ, կողմնակի որակումներից զերծ, կարծում եմ՝ ելույթին հաջորդած արձագանքն այդքան մեծ չէր լինի։

Մնարամասները՝ տեսանյութում։