Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է

Արյուն թափելու միջոցով չպետք է հարցեր լուծվեն

Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղ է ժամանել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա շեշտել է, որ արյուն թափելով հարց լուծելն անընդունելի է:

«Նյութերն ամբողջությամբ ուղարկվելու են դատախազություն: Առհասարակ պետք է հանգուցալուծվի ցանկացած հարց: Այս ճանապարհն անընդունելի է, չպետք է արյուն թափելու միջոցով ինչ-որ հարցեր լուծվեն: Մի ժողովուրդ ենք, ունենք ընդհանուր խնդիրներ, նման միջանձնային հարցերով իրավիճակը չպետք է լարվի»,- ասել է Սանասարյանը:

Նա նշել է, որ կգնա գյուղապետարան, առաջին հերթին կխոսի գյուղացիների հետ: