Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում` գերազանցելով ադրբեջանցի մրցակցին 2:1 հաշվով և այժմ պետք է մրցի երկրորդ սփոփիչում` մոլդովացի Դանիել Կատարագայի հետ։
Նախօրեին 77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տոնեց՝ 5:3 հաշվով հաղթելով Նիդերլանդներից Մարսել Ստերկենբուրգին, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում՝ 7:3 հաշվով զիջելով գերմանացի Ռոնալդ Շվարցին:Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունն անցկացվում է Բուխարեստում:
0Comments