Նատալյա Օրեյրոն Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել

Երգչուհու պնդմամբ՝ «ինքն ավելի շատ ռուս կլինի, քան ՌԴ անձնագիր ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն»

Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն հրապարակավ դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրանից ռուսական անձնագիր խնդրելով:

Լատինամերիկյան աստղն այսպիսի խնդրանքով է դիմել «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի ժամանակ:

Օրեյրոն իր խոսքում ընդգծել է, որ առնվազն 15 անգամ Ռուսաստանում է եղել:

Երգչուհու պնդմամբ՝ «ինքն ավելի շատ ռուս կլինի, քան ՌԴ անձնագիր ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն»:

Նշվում է, որ Օրեյրոն մեծ ճանաչում ունի Ռուսաստանում ու միշտ սպասված հյուր է այնտեղ: