Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի եւ նավթամթերքի շուկայի հետ. Արթուր Վանեցյան

Ես հերքում եմ այդ նյութը եւ խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին եւս հերքումով հանդես գալ, որովհետեւ ուղղակի օգտագործել իմ անունը, որ իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է

Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի եւ նավթամթերքի շուկայի հետ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դրա վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

Հարցին, թե արդյոք բենզինի շուկայում ինքը մասնաբաժին ունի, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ես սկսեմ իմ մասին ինչ գրում են, դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի: Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը եւ խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին եւս հերքումով հանդես գալ, որովհետեւ ուղղակի օգտագործել իմ անունը, որ իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է: Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի եւ նավթամթերքի շուկայի հետ»: