Արամ Ա-ն նամակ է հղել Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին

Մանրամասներ
ամն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է հղել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին։

Արամ Ա-ն շնորհավորել Է Թրամփին երդմնակալության կապակցությամբ, ապա վկայակոչել նրա նախկինում արված հայտարարությունները, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները։

Վեհափառը Թրամփին կոչ է արել միջամտել և հասնել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքվում ենթարկվում են փակ դատավարությունների՝ առանց իրավական նորմերի պահպանման և միջազգային վերահսկողության: Նա ընդգծել է, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, բարի կամքի ամրապնդմանը։

 Արամ Ա