«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հիմա էլ մեղադրում է թրաշվելուց շատ ջուր օգտագործելու մեջ։
Իրականում Հայաստանի ջրամատակարարման ոլորտը խայտառակ վիճակում է, որտեղ բնակիչների մեղավորությունը գրեթե զրոյական է։
Մինչև ջրամատակարարման փուլը ջրի կորուստը Հայաստանում 2023թ․ կազմել է 69%, 367 մլն խմ։ Ջրի կորուստը 3,5 անգամ ավել է ամբողջ բնակչության կողմից սպառվող ջրից։
Այսինքն, օրական 1 մլն խմ ջուր ճանապարհներին կորում է մինչև մեզ հասնելը՝ վատ ենթակառուցվածքների պատճառով, որտեղ հաստատ ոչ մեկ չի թրաշվում»:
0Comments