Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես երևի Հայաստանում այն քչերից եմ, ով ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի դեսպանի արարքին։
Ադրբեջանի դեսպանը Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ իրեն մոտեցած Հայաստանի դեսպանին հարվածել է։ Դեսպան Տիգրան Բալայանը մոտեցել է Ադրբեջանի դեսպանին, որպեսզի սեղմի նրա ձեռքը։
Ինչի՞ է ցանկացել սեղմել նրա ձեռքը, երևի իր համերաշխությունն էր հայտնում Արցախի էթնիկ զտումներին, Հայաստանի տարածքի զավթումներին, պատանդների դատավարությանը։
Ադրբեջանի դեսպանի արարքը պետք է գնահատել ոչ թե որպես ագրեսիա, կամ ատելության դրսևորում, այլ արհամարհանքի զգացմունքային պոռթկում»։
0Comments