ՔՊ-ում թեւեր չկան, կա մեկ թև՝ Նիկոլ Փաշինյանինը. Հայկ Կոնջորյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ՔՊ-ում կա կադրային բազա, պարզապես ներդրված ստանդարտների համատեքստում մինչև այս պահը ընտրություն չի կատարել: Բացի այդ, նաև բազմաթիվ գործընկերներ կան, որ ներգրաված են այլ պաշտոններում աշխատանքի: Եղել են նաև տարբեր թեկնածուներ, որոնք ինքնաբացարկ են հայտնել, որովհետև ներգրավված են այլ պաշտոններում:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով հարցին, թե ստացվում է, որ ՔՊ-ում չկա կադրային բազա, որովհետև առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվել արդարադատության նախարարի պաշտոնում:

Հարցին, թե իրենց խմբակցությունում «թևեր» չկա՞ն, Կոնջորյանն արձագանքեց. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում թևեր չկան, ՔՊ-ում կա մեկ թև՝ Նիկոլ Փաշինյանի թևն է, բոլոր մյուս հրապարակումները կեղծ են»: