Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Mercedes»-ը բախվել է բենզատար բեռնատարին, ապա` 5 «Nissan»-ի

Մանրամասներ
4

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol» ընկերության դիմաց բախվել են «Mercedes»-ը, «Nissan Tiida»-ն, «Nissan Bluebird»-ն, «Nissan Altima»-ն, «Nissan Tiida»-ն «Nissan X-Trail»-ն և բենզատար բեռնատարը:  

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվել է նախ բենզատար բեռնատարին, ապա` մյուս ավտոմեքենաներին: Բոլոր «Nissan»-ները եղել են կայանված: