«Ինչպիսի հսկայական արժեհամակարգային տարբերություն»․ Նաիրա Կարապետյան

Մանրամասներ
աժ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսում եմ Ազգային ժողովում հնչող լուրջ և բովանդակային ելույթները, մասնագիտական վերլուծություններն ու փաստարկված անդրադարձներն ու ակամա հասկանում եմ, թե ինչպիսի ահռելի տարբերություն կա այսօրվա լսումների ընթացքում հնչող ելույթների և ԱԺ նիստերին իշխանական մեծամասնության կողմից արտասանվող ելույթների միջև…

Ինչպիսի ահռելի տարբերություն կա հայրենիքի, կրոնի, պետության, մշակույթի, պատմության, ազգայինի և վերջապես Արցախի հանդեպ վերաբերմունքի միջև, ինչպիսի հսկայական արժեհամակարգային տարբերություն կա...
Լսում եմ ու հասկանում, որ մարդիկ հոգնել են իշխանավորների ոչինչ չարտահայտող բառերը լսելուց և պարզապես հետ են քաշվել՝ բնազդաբար փակվելով բացասականից:
Լսում եմ ու ամաչում, որ այսօր մենք ստիպված ենք պաշտպանելու մեր երկիրը, մեր Սահմանադրությունը, մեր Անկախությունն ու մեր պատմությունը մեզ իշխող մարդկանցից, ովքեր, ի դեպ, հայ են, բայց չեն վիրավորվում, երբ իրենց թուրք են անվանում:
Եթե այդքան վստահ եք, որ ճիշտ եք, բա ու՞ր եք, եկեք նիստերի դահլիճ և ապացուցեք դա:
Թե՞ Սրբազան հոր՝ չարի դեմ աղոթքը սահմանափակեց ձեր մուտքն այս դահլիճ»:

Նաիրա Կարապետյան