Ապաշխարհություն չի նշանակում շարունակել իշխանություն լինել. Բագրատ Սրբազանը մեկնաբանեց Միքայել Սրբազանի խոսքը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Միքայել Սրբազանն իմ հոգեւոր ուսուցիչն է, իմ մենթորն է: Ինքը արտահայտում է իր կարծիքը, արտահայտում է այլ տեսանկյունից, շատ խորը հոգեւոր դաշտում՝ հստակ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ ապաշխարհելու, զղջալու եւ իր մեղքերից ազատվելու խնդիր ունի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալոբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հայտարարությանը, թե իշխանությունները պարտադիր չի հեռանան, բայց պետք է ապաշխարհեն:

«Դա հնարավորություն է բոլորի համար սրբագրելու իրենց կյանքը եւ այս իշխանության համար հնարավորություն ստեղծելու պետության զարգացման ու առաջընթացի համար: Ապաշխարհություն չի նշանակում շարունակել իշխանություն լինել»,-ասաց նա: