Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Մանրամասներ
ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին, հայտնում է BFMTV-ն։

Նոր վարչապետն ընտրվել է պետության ղեկավարի և հիմնական քաղաքական ուժերի միջև մի շարք խորհրդակցություններից հետո, գրում է հեռուստաալիքը։

73-ամյա գործիչը «Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ-ի նախկին գլխավոր բանակցողն է և բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ 2016-2019 թվականներին:

Բարնիեն կլինի Ֆրանսիայի ամենատարեց վարչապետը Հինգերորդ Հանրապետության ստեղծումից (1958 թվական) ի վեր: Նա կփոխարինի Գաբրիել Աթթալին՝ Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետին, որինմ նախագահ Մակրոնը նշանակել էր 2024 թվականի սկզբին։