Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Մանրամասներ
Դուրով

Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն Նոբելյան մրցանակի է առաջադրել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին։

«Կարծում եմ՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի։ Ուստի ես պաշտոնական դիմում եմ ուղարկել Նոբելյան կոմիտե։ Այս նախաձեռնությանը աջակցել են նաև ասիական և աֆրիկյան երկրների որոշ բուհերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- գրել է նա։

Բացի այդ, նա Դուրովին հրավիրել է Dubai BRICS ներդրումային ֆորումին՝ որպես բանախոս, որին կկարողանա մասնակցել հեռակա կարգով, եթե չազատվի կալանքից։