«Պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստ ենք զարգացումներին». Իսրայելի ՊՆ

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն «Էրրոու» հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի բազայի զինծառայողների մոտ հայտարարել է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք բոլոր զարգացումներին»:շ

Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Բեյրութին հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել է “Հըզբոլլահի” ամենաբարձրաստիճան ռազմական հրամանատարը, իսկ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը, ինչպես պնդում են, սպանվել է Իսրայելի կողմից Թեհրանում այսօր առավոտյան: