Դաշնակիցներին հեռու ենք վանում. մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին. Գագիկ Ծառուկյան (վիդեո)

Մանրամասներ
gagik tsarukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ:

Ծառուկյանն ուրախությամբ արձանագրել է, որ մայիսյան երիտասարդական ֆորումը նոր պտուղներ է տալիս:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք նախաձեռնություններ:

ԲՀԿ առաջնորդը քաջալերել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում։

Ծառուկյանին ուղղված հարցերը հիմնականում եղել են քաղաքական:

«Մենք այսօր դաշնակիցներին հեռու ենք վանում, փոխանակ ավելի ամրապնդենք: Մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին»,- նշել է Ծառուկյանը:

Մանրամասները` տեսանյութում: