Եթե որևէ երկրի գործակալ ենք ու ԱԱԾ-ն, հետախուզությունը, բոլորն իրենց ձեռքին լինելով պետության դեմ ենք գործում, ուրեմն պետություն գոյություն չունի

Մանրամասները՝ տեսանյութում
Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Եթե որևէ երկրի գործակալ ենք, ԱԱԾ-ն, հետախուզությունը, հակահետախուզությունը բոլորն իրենց ձեռքին է, թող բացահայտեն, հո մենակ ասելով չէ, թող փաստեր ներկայացնեն, գնանք նստենք, ուրեմն պետություն գոյություն չունի, եթե մենք պետության դեմ ենք գործում, ու դուք փաստեր չունեք, ստախոսությունն ու հերթական ու ճամարտակությունն է։ 24TV-ի հաղորդման ժամանակ, անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, նշեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ինչ վերաբերում է այսուհետ Հայ առաքելական եկեղեցու ֆինանսատնտեական թափանցիկությունը ստուգելուն ուղղված մերձիշխանական հայտարարություններին, Աջապահյանը նշեց, որ տհաս մարդը կարող է ասել, որ քահանան հարկ չի վճարում, թող ստուգեն` վճարում ենք, թե՝ ոչ․

«Եկամտահարկ, և գույքահարկ վճարում ենք, ուրիշ ի՞նչ պետք է վճարեինք։ Թող վերահսկեն, մենք մաքսային, հարկային ոչ մի արտոնություն չունենք։ Վրաստանի կառավարությունը, որ հատուցում է եկեղեցուն, հա՞րկ է պահանջում, ավելի դեմոկրատ ու  լայնախոհ են, քան ռուսնե՞րը, հույնե՞րը, բուլղարնե՞րը, թող համեմատեն ուղղափառ երկրների հետ, տեսնեն՝  պետության ու եկեղեցու հարաբերություններն ինչպիսին են, հարկվո՞ւմ են։ Վրաց, ռուս, ռումինական, սերբական, եկեղեցին հարկվո՞ւմ է, պետք է ծափահարե՞նք հիմարությանը՝  ինչ լավ է, հիմա բյուջեն կլցվի, եկեղեցու ունեցածը ի՞նչ է, գիտեն, թե  եկեղեցին առասպելական հարստութուն ունի»։