Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար

Մանրամասներ
Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դաշնակիցների վճռական գործողությունները՝ պաշտպանելու Իսրայելը, կանխեցին Իրանի ահաբեկչությունն ու ենթակառուցվածքների կորուստը. նույնը, նրա համոզմամբ, հնարավոր է անել պաշտպանելու համար Ուկրաինան, որը, ինչպես և Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Այս մասին գրում է interfax.com.ua-ն:

Ըստ Զելենսկիի՝  ռուսական հարձակումների ինտենսիվությունը պահանջում է դաշնակիցների ավելի մեծ համախմբում։ Մասնավորապես, ինչպես նշել է Զելենսկին, պաշտպանելով Իսրայելը, ազատ աշխարհը ցույց է տվել, որ նման միասնությունը ոչ միայն հնարավոր է, այլև 100%-ով արդյունավետ։

«Դաշնակիցների վճռական գործողությունները կանխեցին ահաբեկչության հաջողությունը և ենթակառուցվածքների կորուստը և ստիպեցին ագրեսորին կանգ առնել: Նույնը հնարավոր է ահաբեկչությունից պաշտպանելու համար Ուկրաինան, որը, ինչպես և Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ չէ: Դա  5-րդ հոդվածի ակտիվացում չի պահանջում, բավական է միայն քաղաքական կամք դրսևորել»,- ընդգծել է նա։