20 հրթիռ պետք է արձակվի Թելավիի ուղղությամբ, իսկ 5 հրթիռ՝ Իսրայելի բների վրա Բաքվում։ Այս մասին ուշագրավ գրառում է կատարվել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի»-ի պաշտոնական տելեգրամ ալիքում։
Աղբյուրի հավաստմամբ՝ 20 հրթիռների արձակումը Թելավիում և 5 հրթիռների արձակումը իսրայելական բների վրա՝ Բաքվում, անհրաժեշտ է տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության գոյատևման և դիմադրության ճակատի շարունակական ներկայության և աջակցության համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում Իսրայելի դեսպանատունը տարհանվել է Իրանի պատասխան հարձակման վախից։
0Comments