Հրազդան համայնքի ղեկավարն անտառների վերադարձի հարցով դիմել է դատախազություն

Մանրամասներ
քպ

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը պարզաբանում է ներկայացրել «Հետքում» այսօր հրապարակված՝ «Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։

«Հրազդանի համայնքապետարանը դատարանի կողմից առանց քննության թողնված գործերի ընդունման ժամանակահատվածում, աշխատակազմում իրավաբանական բաժին առկա չի եղել, իսկ իրավաբանական ապահովումը իրականացվել է` ծառայությունների մատուցման պայմանագրով: Միաժամանակ հայտնում եմ, որ եղել են նաև դատական նիստեր, որոնց ընթացքում համայնքապետարանը ծառայությունների մատուցման պայմանագիր չի ունեցել: Առանց քննության թողնված գործերից մեկով կրկին հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ և դեռևս քննվում է, իսկ մնացած գործերով համայնքապետարանը ներկայումս ձեռնարկում է քայլեր կրկին հայցադիմումներ ներկայացնելու և այդ իրավունքը վստահաբար իրացվելու է: Հարկ եմ համարում նշել, որ համայնքապետարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր տարբերակները՝ ի շահ համայնքի:

ՀՀ գլխավոր դատախազության և Հրազդանի համայնքապետարանի կողմից ներկայացված հայցերի և դատարանի կողմից կայացված որոշումները տարբերվում են նրանով, որ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան Կոտայքի մարզպետարանի կողմից կայացված աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ համայնքապետարանի դեպքում` համայնքն, ըստ էության, վիճարկում է իր կողմից կայացված օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված աճուրդներն անվավեր ճանաչելու գործընթաց, և այստեղ ամենևին խոսքը չի գնում անձերի մասին, այլ խոսքը համայնքապետարանի կողմից կայացված աճուրդների անվավեր ճանաչելու մասին է/իրավաբանական հանրությանը առավել հասկանալի կլինի/: 

Ինչպես նաև համայնքապետարանը ձեռնարկել է բոլոր միջոցները, այդ թվում՝ համայնքի շահերի արդյունավետ պաշտպանության առումով` դիմել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով` համայնքային շահերի պաշտպանության հարցով դատարան հայց հարուցելու խնդրանքով»: