Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոստիկանության բաժնի պետ է նշանակել

Մանրամասներ
ադրբեջան

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում Զաուր Նասիրովին նշանակել է ոստիկանության բաժնի պետ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը հրաման է ստորագրել։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հաստատել են տեղեկությունը։