Forbidden Stories-ը հետեւել է ադրբեջանական ոսկու ճանապարհին՝ բացահայտելով դրա կապերը Tesla-ի, Apple-ի եւ HP-ի հետ

Մանրամասներ
6

Վերջին ամիսներին Ադրբեջանը ցնցվել է այն ալիքից, որը սպառնալիքի տակ է դրել ԶԼՄ-ների ազատությունը երկրում։ 2023թ. նոյեմբերին ադրբեջանական իշխանությունները ձերբակալեցին Abzas Media-ի լրագրողներ Ուլվի Հասանլիին, Սեւինչ Վագիֆկըզիին եւ թիմի վարչական խմբի անդամ Մահոմեդ Կելակովին։ Abzas Media-ն անկախ մնացած վերջին մեդիա-կազմակերպություններից է, որոնք հետաքննում են կոռուպցիան երկրում։

Ի պատասխան ձերբակալությունների՝ Forbidden Stories-ը OCCRP-ի եւ PTM-ի հետ համագործակցությամբ նոյեմբերի 23-ին աղմկահարույց հայտարարություն է արել։ Abzas Media-ին աջակցելու պատրաստակամություն է հայտնել ոչ միայն կոնսորցիումը, այլեւ ինքը՝ Abzas Media-ն։ Մի քանի օր անց նախագիծը միավորել է 15 համաշխարհային մեդիա-կազմակերպությունների եւ 40 լրագրողների՝ France 24, RFI, OCCRP, Paper Trail Media, The Guardian, RTS, IRPI, Le Monde, Radio France, Knack, Le Soir, NRC, ZDF եւ «Դեր Ստանդարտ»։ Նախագծի բոլոր գոծընկերներն աշխատում են միասին՝ Abzas Media-ի լրագրողների ձերբակալման պահից։ Մեր եզրակացությունները այն աշխատանքի վճռական շարունակությունն են, որը իշխանությունները փորձուն էին լռության մատնել։

Այսօրվա դրությամբ արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված են Abzas Media-ի վեց աշխատակիցներ։ Հատկանշական է, որ ժամանակը համընկել է Abzas Media-ի՝ ադրբեջանական բանտերում կտտանքները հետաքննելու մտադրությանը։

Դեռեւս 2023թ. հունիսին Abzas Media-ի լրագրողները փորձեցին պարզել Արեւմտյան Ադրբեջանում ոսկու արդյունահանման կեղտոտ գործերը, բայց նրանց վախեցրին եւ ձերբակալեցին։ Այժմ Forbidden Stories-ը եւ նրա գործընկերները հետեւել են ոսկու ուղուն՝ բացահայտելով դրա կապը այնպիսի հայտնի կորպորացիանրի հետ, ինչպիսին են Tesla-ն, Apple-ը եւ HP-ն։

Արդյունքները վերաբերել են նաեւ Ադրբեջանի բանտերին։ 2014-ից Եվրոպայի խորհրդից Ադրբեջան է եկել ավելի քան 23 մլն եվրո՝ ենթադրաբար զարգացման ծրագրերի համար։ Forbidden Stories-ի եւ նրա գործընկերների ստուգած հրապարակային փաստաթղթերը ցույց են տալիս, որ միջոցները նախատեսված են եղել «դատական համակարգի պոտենցիալի աջակցման, անձնակազմի ուսուցման, բանտերում պահման ուժեղացված վերահսկողության եւ  թափանցիկության եւ կոռուպցիայի կանխման միջոցառումների» համար։ Այնուամենայնիվ, ադրբեջանական բանտերում տիրող պայմանների թափանցիկ չլինելը լուրջ հարցեր է առաջացնում այդ միջոցների փաստացի ազդեցության մասին։

Այն ժամանակ, երբ Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները, Abzas Media վեբ-կայքը լրագրողների ազատության համար պայքարի վկայությունն է, անգամ չնայած այն բանին, որ նրա թիմի անդամները բախվում են մեկուսացման եւ անտեսվում են, ինչպես վերջերս գրել էր ինքը՝ Ուլվի Հասանլին, իր բանտային գրառման մեջ։ Forbidden Stories-ը եւ նրա գործընկերները կշարունակեն հետաքննել չպատմված պատմությունները, որոնք իշխանավորներն այդքան եռանդուն ցանկանում են թաքցնել։