Մոսկվա մեկնող ինքնաթիռը կործանվել Աֆղանստանում. Times of India

Մանրամասներ
ինքնաթիռ

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը կիրակի հայտնել է, որ Մոսկվա ուղևորվող DF-10 (Dassault Falcon) ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանում, գրում է Times of India-ն։

Նախարարությունը հայտնել է, որ սանիտարական չվերթ իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Հնդկաստանի Գայա օդանավակայանում՝ լիցքավորվելու համար՝ նախքան Մոսկվա իր ճանապարհը շարունակելը:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ինքնաթիռը գրանցված է եղել Մարոկկոյում, Թաիլանդից թռչում էր Մոսկվա և   չէր շահագործվում հնդկական ավիափոխադրողների կողմից։

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր Աֆղանստանի օդային տարածքում ռադարներից Falcon 10 ինքնաթիռի անհետացման մասին, որում, նախնական տվյալներով, եղել է 6 մարդ։