Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը հունվարի 19-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հետևել եւ Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների ընթացքին:
8-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է, որը վաստակել է 5,5 միավոր։ Նրանից կեսական միավոր են հետ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մամիկոն Ղարիբյանը։
Կանանց առաջնությունում միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է՝ 6,5 միավոր։ Նրանից կես միավոր է հետ Մարիամ Ավետիսյանը։
Հունվարի 20-ին կանցկացվի վերջին տուրը։
0Comments