Հունաստանի ԱԳ նախարարը ժամանեց Երևան. VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը պաշտոնական այցով ժամանեց Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հունաստանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Հունաստանի ԱԳ նախարարն այցի ընթացքում կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Յորղոս Գերապետրիտիսը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։