Սամվել Կարապետյանը մեկ տարում հարստացել է 1,6 մլրդ դոլարով

Մանրամասներ
Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր Սամվել Կարապետյանը մտել է ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակ ըստ Forbes-ի։

Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, եւ դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։

Ռեյթինգում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։

Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ռեյթինգում զբաղեցնում էր 82-րդ տեղը։

Սամվել Կարապետյանը «Ռիո» առեւտրային-զվարճանքային կենտրոնի սեփականատերն է։

Բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։

«Տաշիր» խմբի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան 1 մլն սպառողի։