Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն կանանց ցանկը, ովքեր զրոյից բիզնես են սկսել և հաջողության հասել:
1. «Theranos»-ի հիմնադիր Էլիզաբեթ Հոլմս: Հոլմսը «Theranos»-ը հիմնադրել է 2003թ., այն բանից հետո, երբ նրա հորեղբայրը մահացել է շատ ուշ ախտորոշված քաղցկեղի պատճառով: Թողնելով ուսումը Ստենֆորդի համալսարանում և ոգևորվելով Սթիվ Ջոբսի սկզբունքներով՝ նա սկսեց մտածել այնպիսի տեխնոլոգիայի ստեղծման մասին, որը հնարավորություն է տալիս հիվանդություններն ախտորոշել վաղ շրջանում և, կարելի է ասել, հեղափոխական մոտեցումներ գտավ արյան անալիզներ կատարելու ոլորտում: Հոլմսն այժմ 33 տարեկան է, նրա կարողությունը կազմում է 4.5 մլրդ դոլար:
2. Երգչուհի, պրոդյուսեր Բեյոնսե: 2014թ. Բեյոնսե Նոուլզը հաջողությամբ ավարտեց Mrs.Carter Show World Tour համաշխարհային շրջագայությունը: Հանգստանալու փոխարեն՝ մեկ տարի չանցած, երգչուհին ամուսնու՝ Ջեյ Զիի հետ նոր շրջագայություն սկսեց: Տարբեր նահանգներում թվով 19 համերգները մոտ 100 մլն դոլարի եկամուտ բերեցին: 35-ամյա երգչուհու կարողությունը գնահատվում է 250 մլն դոլար:
3. «Yahoo»-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայեր: Չնայած իր կարողության մեծ մասը Մայերը կուտակել է Google-ում աշխատելու տարիներին՝ ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող թոփ մենեջերներից մեկը նա դարձել է Yahoo-ում աշխատելիս: 42-ամյա կինը, ով ամուսնացած է և մեկ որդին ունի, 380 մլն դոլար կարողություն ունի:
4. «Houzz»-ի համահիմնադիր Ադի Տատարկո: Ֆինանսական խորհրդատու Տատարկոն առցանց դիզայներական ծրագիրը հիմնել է ամուսնու հետ: Մտահղացումն ամուսինների մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նրանք վերանորոգում էին իրենց բնակարանը: 42-ամյա Տատարկոն, ով երեք երեխաների մայր է, 300 մլն դոլար կարողություն ունի:
5. «Spanx»-ի հիմնադիր Սառա Բլեյկլի: Երբ 3 երեխաների մայր Բլեյկլին 15 տարի առաջ հիմնում էր իր ընկերությունը, չէր կարող մտածել, որ միլիոնատեր կդառնա: Այժմ 44-ամյա կնոջ ունեցվածքը գնահատվում է 1 մլրդ դոլար:
6. «Facebook»-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգ: Նրա ղեկավարության օրոք ընկերությունը բարելավեց իր ցուցանիշները, ինչպես նաև փոխեց բջջային հավելվածների հետ աշխատանքը: Երկու երեխաների մայրը, ով այժմ 45 տարեկան է, 1,07 մլրդ դոլար արժողությամբ կարողություն ունի:
7. «YouTube»-ի տնօրեն Սյուզեն Վոյչիցկի: 2014թ. Վոլչիցկին լքեց Google-ի գխավոր տնօրենի՝ գովազդի և առտրի գծով խորհրդականի պաշտոնը՝ աշխարհի ամենախոշոր տեսահարթակի՝ «YouTube»-ի տնօրենի պաշտոնը ստանձնելու համար: Այդ ժամանակվանից ի վեր «YouTube»-ի արժեքը բարձրացել է 12 անգամ՝ մինչև 20 մլրդ դոլար: 4 երեխաների մայր Վոյչիցկին, ով այժմ 46 տարեկան է, 300 մլն դոլար արժողությամբ կարողություն ունի:
8. Դիզայներ Թորի Բերչ: Նա որոշ ժամանակ աշխատել է՝ որպես լրագրող, սակայն բիզնեսով սկսել է զբաղվել նորաձևության ոլորտում: 48-ամյա կնոջ ունեցվածքը գնահատվում է 1 մլրդ դոլար: Բերչն ամուսնալուծված է, երեք երեխա ունի:
9. «TransPerfect»-ի համահիմնադիր Լիզ Էլտինգ: Երկու երեխաների մայրն ու նրա փեսացուն կազմակերպություն հիմնել են ուսման տարիներին: Մոտ 20 տարի անց ընկերությունը, որը զբաղվում է թարգմանություններով, դարձավ աշխարհի ամենամեծերից մեկը: 49 տարեկան կնոջ ունեցվածքը գնահատվում է 310 մլն դոլար:
10. «Forever21»-ի համահիմնադիր Ջին Սուկ Չանգ: Նա 1981թ. ամուսնու հետ ԱՄՆ է գաղթել Հարավային Կորեայից: Նրանք բավական դժվար կյանք են ունեցել, իսկ 1984թ. բացել են իրենց առաջին խանութը Լոս Անջելեսում: Այսօր «Forever21»-ի կազմում մտնում է ավելի քան 680 խանութ ողջ Ամերիկայում: «Forbes»-ի գնահատմամբ՝ 2014թ. ընկերության եկամուտը կազմել է 4,4 մլրդ դոլար: 52-ամյա կնոջ ունեցվածքը գնահատվում է 3.1 մլրդ դոլար:
11. Մոդել Քեթի Այրլենդ: ԱՄՆ-ում նկարվող մոդելն ամուսնացած է, երեք երեխա ունի: Մոդելային աշխարհում հայտնվել է 16 տարեկանից: Այժմ 52-ամյա կնոջ ունեցվածքը գնահատվում է 420 մլն դոլար:
12. «Marvell Technology Group Ltd» ընկերության համահիմնադիր Վեյլի Դայ: Դայն ամուսնացած է, ունի երկու երեխա: ԱՄՆ-ում բնակվող 53-ամյա կնոջ ունեցվածքը գնահատվում է 720 մլն դոլար:
13. «Oracle»-ի տնօրեն Սաֆրա Կաց: 53-ամյա Կացն ապրում է ԱՄՆ-ում: Երկու երեխաների մոր ունեցվածքը գնահատվում է 525 մլն դոլար:
14. «Avenue Capital» ընկերության տնօրեն Սոնյա Գարդներ: 1986թ. նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և սկսել աշխատել եղբոր հետ: Սկզբում նրանք աշխատում էին իրավաբանական ընկերություններից մեկում, ապա հիմնեցին «Amroc Investments» ընկերությունը, որը մասնագիտացած էր ներդրումների խնդիրների ոլորտում: 4 տարի անց նրանք ստեղծեցին «Avenue Capital» ընկերությունը: 53-ամյա կինը մեկ երեխա ունի, կարողությունը գնահատվում է 380 մլն դոլար:
15.Նախաձեռնող Քեթի Լեննե: Նա 23 տարեկանում հիմնել է «Sun Coast Resources» ընկերությունը, որ զբաղվում էր նավթի վաճառքով: 30 տարի անց այն վերածվեց «Техаса» հսկայական ընկերության: Քեթի Լեննեն 53 տարեկան է, բնակվում է ԱՄՆ-ում, 340 մլն դոլար ունեցվածք ունի:
0Comments