Շվեդիայում թալանել են հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին (լուսանկարներ)

Մանրամասներ
4

Շվեդիայի Սյոդերտալյե շրջանում թալանել են Սուրբ Մարիամ Հայ առաքելական եկեղեցին։

Այս մասին գրում են շվեդական լրատվամիջոցները։

Նշվում է, որ եկեղկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, նյութական և ոչ նյութական արժեքներ։

«Շատ անսպասելի էր, հիմա Սուրբ ծնունդից առաջ շատ տխուր է կանգնել դատարկ խորանի առջև»- ասել է եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը:

Հայտնի չէ, թե քանի հանցագործ է ներգրավված այս գործում ։

Գողը կամ գողերն ամենայն հավանականությամբ եկեղեցի են մտել եկեղեցուն կից սենյակի պատուհանից։

Այս վայրն օգտագործվում է մկրտությունների, հարսանիքների և այլ միջոցառումների համար։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Нет описания.

Нет описания.

 

Нет описания.