Ոչ ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին հարցին։
«Լավ ենք անում, չենք մասնակցում»,- արձագանքեց նա։
Հիշեցնենք, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ-ին նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
0Comments