Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը ամբողջապես ավերվել են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, նրա ռազմական մեքենան է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջանի ներսում մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Իսրայելի և՛ անվտանգությունը, և՛ քաղաքական համակարգն ամբողջությամբ ավերված են»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, և միակ բանը, որն այժմ գործում է երկրում, դա նրա ռազմական մեքենան է։
0Comments