Վերին Լարսի անցակետի մաքսակետում Հայաստանի բեռնատարները մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով։
Այս մասին ասել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ բեռների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, գալիս է Հայաստանից։
Առաջին հերթին ստուգվում են Հայաստանից ապրանքներով մեզ մոտ եկող բեռնատարները, հայկական բեռնատարների համար նախատեսված է ևս 100 տեղ Հարավային դարպասի մոտ, որտեղ նույնպես կարելի է լիարժեք մաքսային գործողություն կատարել՛՛,-նշել է Ցեգոևը:
0Comments