Բախմուտ, Ավդեևկա և Մարինկա քաղաքներն այժմ գտնվում են ռազմական գործողությունների էպիկենտրոնում. Ուկրաինայի գլխավոր շտաբ

Մանրամասներ

Դոնեցկի մարզի Բախմուտ, Ավդեևկա և Մարինկա քաղաքներն այժմ գտնվում են ռազմական գործողությունների էպիկենտրոնում, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի վրա։

Կիևում ասում են, որ ուկրաինական բանակը հետ է մղել ռուսական օկուպացիոն ուժերի ավելի քան 50 հարձակում։ Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուս զինվորականները 5 հրթիռային և 22 ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև 42 անգամ կրակ են բացել հրթիռային համակարգերից ուկրաինական զորքերի դիրքերի և բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան ութ անգամ ռմբակոծել է ռուսական օկուպացիոն ուժերի կենտրոնացման վայրերը, ինչպես նաև հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումները ռմբակոծել են կենդանի ուժի համակենտրոնացման գոտին, մեկ հրամանատարական կետը և երկու այլ կարևոր կետեր։