Ուկրաինայի Զինված ուժերը պատրաստվում են հակահարձակման և բռնազավթված տարածքների ապաօկուպացմանը, ուստի եթե ռուսական զորքերը չհեռանան այնտեղից, դրանք կոչնչացվեն։
Այս մասին Յագոդնոյե գյուղ կատարած այցի ժամանակ, ըստ Հրապարակի, լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա չի ասել, թե կոնկրետ երբ ուկրաինական բանակը պատրաստ կլինի հակահարձակման, սակայն վստահեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են դրան։
«Կոնկրետ բաների մասին չեմ խոսի, քանի որ մենք չենք կարող ռուս զինվորականներին հնարավորություն տալ նախապատրաստվելու մեր մեթոդներին և ապաօկուպացման քայլերին։
Բայց մենք դա կանենք, և նրանք պետք է դա իմանան։ Նրանք դեռ ժամանակ ունեն այնտեղից դուրս գալու համար, այլապես մենք կոչնչացնենք նրանց»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
0Comments