Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն այցով ժամանել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: Այդ մասին տեղեկանում Է «Укринформ» լրատվամիջոցից: Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցն սկսվել է՝ հանուն Ուկրաինայի զոհված հերոսների հիշատակի պատին ծաղկեպսակ դնելով։

Լեկորնյուն իր այցի ընթացքում աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ֆրանսիայի ռազմական աջակցությունը Կիևին՝ ինչպես արդեն տրամադրված, այնպես էլ ապագայում նախատեսվող:

Այնուհետև տեղի կունենան երկկողմ բանակցություններ Լեկորնյուի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի միջև, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լեկորնյուի այցն Ուկրաինա պետք է այդ երկրի իշխանություներին ցույց տա Ֆրանսիայի անփոփոխ աջակցությունը: