Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ այցելել է ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև այցելել վիրավորներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Հիվանդանոցում բժիշկները նախագահին ու տիկնոջը ներկայացրել են իրավիճակը և ցուցաբերվող օգնության մանրամասները։
Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Նա նաև դատապարտել է Արևմուտքի կողմից առկա անտարբերությունը սիրիական աղետի հանդեպ։
0Comments