Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընթանում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
Ընթանում է հանդիպման լրացուցիչ ժամանակը։
Խաղի 109-րդ րոպեին Ֆրանսիայի դարպասի մատույցներում խառը իրադրությունում գնդակը հասավ Լեո Մեսսիին, որը մոտ տարածությունից գրավեց Լյորիսի դարպասը։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով։ Արգենտինացիների կազմում առաջին կեսում 11-մետրանոցից հաշիվը բացել էր Լեո Մեսսին, ապա Անխել Դի Մարիան կրկնապատկել էր այն։ Երկրորդ կեսում Կիլիան Մբապեն դուբլ էր ձևակերպել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
armsport.am
0Comments