Վենեսուելայի ոստիկանությունը հերքել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հայտարարությունը, թե ոստիկանության հատուկ ստորաբաժանումները մտել են քաղաքական գործչի տուն և ճնշում գործադրել նրա ընտանիքի անդամների վրա: РИА Новости-ի փոխանցմամբ` հայտարարությունն ազգային ոստիկանության պետ Կարլոս Ալֆրեդո Պերես Ամպուեդան հրապարակել է Twitter-ում:
«Տեղեկությունն այն մասին, որ հատուկ ծառայության ուժերը ներխուժել են Սանտա Ֆեում գտնվող պատգամավորի տուն և փնտրում են նրա ընտանիքի անդամներին, բացարձակ սուտ է», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ Գուաիդոյի՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են իրավապահ մարմինները և անձամբ Նիկոլաս Մադուրոն:
0Comments