Արցախը բազմիցս ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության մասին նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն Ադրբեջանը մերժում է համագործակցության ցանկացած առաջարկ: Լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման եւ համագործակցության հնարավորության մասին հարցին:
Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս երկար տարիներ հանդես է եկել նման նախաձեռնությամբ, սակայն Բաքուն մերժում է բոլոր առաջարկները:
0Comments