Ես ինձնից գոհ չէի. Ֆելիքս Ցոլակյանն իրեն չի պարգևատրել

Պարգևավճարներ միշտ էլ եղել են

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պարգևավճարներին՝ նշելով, որ ինքն իրեն այս տարի չի պարգևատրել. «Ես ինձնից գոհ չէի»։

Վերջինս նշեց, որ պարգևավճարներ միշտ էլ եղել են. «Ես, օրինակ, վերցնում եմ կոնկրետ մարզպետարանները, այն ժամանակ էլի տվել են պարգևավճարներ։ Այստեղ չափի հարցն էր, տվել են աշխատավարձի չափով»:

Հարցին՝ եթե մի քանի տարի պարգևավճար չստանա, արդյո՞ք կհրաժարվի իր աշխատանքից, նախարարը պատասխանեց. «Չէ հա, պարգևավճա՞րն է հարցը»։

Անդրադառնալով այն հարցին, որ ԱԻ նախարարությունը չի միավորվում որևէ մեկ այլ գերատեսչության հետ, ըստ լուրերի՝ իր անձի պատճառով, Ցոլակյանը նշեց, որ հնարավոր էր միավորվել, բայց նախարար լիներ էլի նույն անձը՝ ինքը։

«Նախարարության դերն անգնահատելի է՝ աշխարհում տեղի ունեցող աղետների ֆոնին, և պետք է ոչ թե միավորել նախարարությունն, այլ զարգացնել այն»,-ասաց նա։