Հայաստանն ու Բելառուսը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում

Առողջապահության նաարարի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն

Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։

Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, երկու երկրի միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման խորացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ներկայիս առողջապահական մարտահրավերներին համապատասխանող ծրագրերի իրականացմանը:
Բելառուսի Հանրապետությունում Արսեն Թորոսյանը կայցելի բժշկական կազմակերպություններ, կծանոթանա հեպատիտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ցրված սկլերոզի, օնկոլոգիական հիվանդությունների դեպքում կիրառվող բուժական մեթոդներին։