Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ուղիղ եթերում անդրադարձել է այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ ընտանի կենդանիների համար տերերը տարեկան պետք է վճարեն 5000 դրամ:
«Դա բացարձակ ապատեղեկատվություն է՝ 5000 դրամ վճարելու մասին ոչ մի որոշում չկա: Գործելու է այլ սկզբունք: Կենդանիների տերերը պետք է ապահովեն նրանց չիպավորումը և պատվաստումները, իսկ ովքեր կհրաժարվեն, կտուգանվեն շատ խոշոր գումարներով»,- ասել է նա՝ նշելով, որ Քաղաքապետարանը վերահսկելու է այդ ամբողջ գործընթացը:
0Comments