Վահան Արծրունին՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Սա ինձ համար մեծագույն պատիվ է

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել մշակութային գործիչ Վահան Արծրունին:

«Սա ինձ համար մեծագույն պատիվ է, մեծ ակնկալիքներ ունեմ, որ մեր համատեղ աշխատանքն արդյունավետ է լինելու՝ ի բարօրություն այս ուսումնական հաստատությանը»,- խորհրդի նիստում հայտարարել է նա:

Հոգաբարձուների խորհուրդն ընտրել է նաև քարտուղար: