«Մենք հնդկահավերի ֆերմա չունենք»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը:
Վերջինս հրաժարվեց պատասխանել այլ հարցերի՝ նշելով, որ ոչ մի հարցի չի պատասխանելու:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Ուկրաինայում Անդրանիկ Մանուկյանը տարիներ շարունակ զբաղված է եղել դիվանագիտական պետհամարանիշներ վաճառելով և Ռուսաստանի շահերն առաջ մղելով, որ նա գործարար է, այլ ոչ թե դիվանագետ: Ավելի ուշ նա նշել էր, որ Անդրանիկ Մանուկյանն Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա ունի:
0Comments